Բժիշկները վիրահատության միջոցով բարեհաջող հեռացրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ ուռուցքը: Այս մասին հայտնում է Ասադի գրասենյակը:«Տիկին Ասմա Ասադի պայքարը չարորակ ուռուցքի դեմ շարունակվում է: Կրծքագեղձի վիրահատությունը, որն անցկացվել էր զինվորական հոսպիտալում, պսակվել է հաջողությամբ»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:Օգոստոսին գրասենյակը տեղեկացրել էր, որ Ասմա Ասադի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի չարորակ ուռուցք վաղ փուլում: