24.11.2024
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի Հայաստանում. ցանկանում է աշխատատեղեր ստեղծել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի՝ կապված Հայաստանի հետ, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:


«Հույս ունեմ՝ առաջիկա այցս Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ Հայաստանում ուղիներ կգտնեմ՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։


Համացանցում տարածված լուրին, թե Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում, արձագանքել էր Ամերիկայի հայկական համագումարը:


Քարդաշյանը նշել էր՝ ցանկացել է, որ իր բրենդի ապրանքը հնարավորինս լավը լինի և փորձագետների հետ քննարկման արդյունքում համարել են, որ այն արտադրողը կարող է լինել Թուրքիան։


Ամերիկայի հայկական համագումարը Twitter-ում նաև շնորհակալություն էր հայտնել Քարդաշյանին՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։


Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երևան՝ հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին մասնակցելու: Սա կլինի նրա երկրորդ այցը ՀՀ: Առաջին հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին: