2.11.2024
Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» բացումը
29.05.2018
Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» բացումը

Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» բացման հանդիսավոր արարողությունը։Միջանցքը շահագործումից հետո ակնկալվում է Կասպիական ավազանում արդյունահանված գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:Ինչպես երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Հարավային գազային միջանցքի» իրագործումը Ադրբեջանի համար «պատմական մեծ հաղթանակ է»։Շուրջ 3,5 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող «Հարավային գազային միջանցքը», որի արժեքը կազմում է ավելի քան 40 միլիարդ դոլար, կառուցվում է արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին զուգահեռ:Ադրբեջանով անցող խողովակաշարը Վրաստանի Գարդաբանիի շրջանում կմիանա պոմպակայանին, և արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարով Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կտեղափոխվի Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական երկրներ։ Այս նախագիծը Եվրամիությունը համարում է այլընտրանք ռուսաստանյան գազին։