Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանն ու Ուկրաինան աշխատում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների թվային փաստաթղթաշրջանառության համակարգի (eTIR) ներդրման ուղղույամբ` Արևելք-Արևմուտք միջանցքի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Սաֆար Մեհթիևը: Նա նշել է, որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղությունների վրա տարանցիկ փոխադրումների դյուրացումն Ադրբեջանի առաջնահերթությունն է: Նրա խոսքով, Ադրբեջանի համար տարանցիկ ներուժի ավելացումը`տնտեսական զարգացման առաջնային ուղղություններից է: