25.11.2024
ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հս. Մակեդոնիայի հետ
prev Նախորդ նորություն

Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:


Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:


Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:


Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաեւ օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը:


ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային եւ ցամաքային սահմանները եւ շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին: