Թուրքիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ` դրանք են այն երկրները, որոնց հետ Վրաստանի կառավարությունը 2019-ին ծրագրում է բանակցություններ վարել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ մասին «Վրաստանը և աշխարհը 2019-ին» համաժողովի ժամանակ հայտարարել է Վրաստանի տնտսեության և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան: «2019-ին մենք նախատեսում ենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք կապված են մի շարք երկրների հետ առևտրային ռեժիմներ զարգացնելու հետ: Խոսքը Թուրքիայի, Բրիտանիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Պարսից ծոցի երկրների և Ճապոնիայի մասին է»,- ասել է նա: