Դեսպան. ԱՄՆ-ում Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը դրական գործոն է
ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը դրական գործոն է: Այս մասին Բաքվում ասել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ չնայած այն հանգամանքին, որ սա շատ բարդ հակամարտություն է, նրանք կարողացան հանգիստ մթնոլորտում ապահովել հակամարտության կողմերի միջև բանակցությունները: Գիտեմ, որ նման դեպքերում մարդիկ անհամբերությամբ սպասում են խնդրի լուծմանը, բայց դա պահանջում է համբերություն: Արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ դրական գործոն է: Ճիշտ է, դա չի հանգեցրել հակամարտության լուծմանը, բայց փաստը, որ երկու նախարարները հանդիպել են, արդեն դրական ազդանշան է», - ասել է նա:
Մանիգը նշել է, որ Գերմանիան այս հակամարտության կարգավորման գործում համագործակցում է ՀԿ-ների, ՄԱԿ-ի կառույցների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
«Կարևորը հակամարտության գործնական լուծում գտնելն է: Առաջին հերթին կարևոր է ժողովուրդների միջև երկխոսության ապահովումը», - ասել նա: