14.06.2025
Իրանի և Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 2,2 անգամ
prev Նախորդ նորություն

Կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են

Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:


«Նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 536 մեքենա, մուտք է գործել շուրջ 400 մեքենա։ Անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով»,- նշել է Օհանյանը:


Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր:


 

Դեսպան. ԱՄՆ-ում Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը դրական գործոն է
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը