8.04.2025
Ուկրաինայի ԱԳՆ-ի ձևակերպումները չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը. Նաղդալյան
prev Նախորդ նորություն

Տրանսպորտային լոգիստիկան կարևոր նախապայման է ԵԱՏՄ զարգացման համար. ՌԴ փոխվարչապետ

Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու թվայնացումը հանդիսանում են ԵԱՏՄ ներուժի օգտագործման կարևոր պայմաններ: Այս մասին Երևանում ընթացող «Եվրասիական աշխարահամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին հայտարարեց ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:


«Այն բանից, թե որքանով մենք ԵԱՏՄ-ում կկազմակերպենք ենթակառուցվածքային, տրանսպորտային միջանցքները, հիմնականում կախված է նաև մեր երկրների տնտեսությունների հաջողությունը: Տրանսպորտը, ինչպես և թվերը, դա ինտեգրացիոն միավորումնբերի աշխատանքի անհրաժեշտ և կարևոր պայմանն է», - ասաց Սիլուանովը:


Նա շեշտեց՝ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է անխոչընդոտ տրանսպորտային լոգիստիկա:  


«Տրանսպորտային փոխադրումների սուբսիդավորումների սկզբունքները պետք է ընդհանուր լինեն ԵԱՏՄ բոլոր պետությունների համար», - շեշտեց ռուսաստանցի նախարարը:

Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ի զորամիավորման զորամասերում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը