Թուրքիան ռուսական կործանիչեր ձեռք կբերի, եթե ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ չվաճառի իրեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ-ի կողմից մեզ F-35-եր չվաճառելու հիմքեր չկան: Մենք չենք ցանկանում փչացնել հարաբերությունները մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ: F-35 ինքնաթիռները պետք է մատակարարվեն Թուրքիային, ինչպես նախատեսված է: Սակայն խնդիրների դեպքում Թուրքիան առանց այլընտրանքի չի մնա. կարող է գնել (ինքնաթիռներ) Ռուսաստանից եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներից: F-35-ի ձեռքբերման պայմանագիրը կա, եւ եթե կողմերից մեկը դրանից դուրս գա, ապա անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,- A Haber-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն: