24.11.2024
Գրեմմիի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը ելույթ կունենա Երևանում
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետը հույս ունի, որ 2020 թվականին գազը չի թանկանա

Հայաստանի համար գազի գնի 30 տոկոսով թանկացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Ճշտող հարցին՝ գազի գինը չի՞ բարձրանա 2020 թվականից, Գրիգորյանն արձագանքել է.


«Չեմ կարող պատասխանել այս պահին: Հույս ունեմ՝ ոչ»:


Փոխվարչապետի խոսքով, գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն տարեվերջին: