«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները` ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:
Առջևում հոբելյանական համերգներին են` հոկտեմբերի 7,8,9-ին:
Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի, Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները և թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:
Քիմ Քաշքաշյաննը հայտնի արտիստ է, որը միավորում է հզոր և անսպառ ինտելեկտ` հնչյունների անզուգական գեղեցկության հետ միասին: Նրա համբավը` իբրև կատարողի, ձայնագրող արտիստի և ուսուցչի տարածվել է աշխարհով մեկ:
2013թ-ին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի համար» կատարումով նա արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին: Որպես մենակատար Քաշքաշյանը հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Միլանի, Նյու Յորքի, Քլիվլենդի նվագախմբերի հետ՝ համագործակցելով Էշենբախի, Մետայի, Վելզեչ-Մյոստի, Կոչիշի, Դենիս Ռասել Դևիսի, Բլումստեդի և Հոլիգերի հետ: Քաշքաշյանը մենահամերգներ է ունեցել Վիեննայի, Հռոմի, Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Տոկիոյի, Աթենքի, Լոնդոնի, Նյու Յորքի, Բոսթոնի, Չիկագոյի, Սան Ֆրանցիսկոյի և Ֆիլադելֆիայի հսկա դահլիճներում:
Նա նաև մշտական մասնակիցն է Վերբյեի, Զալզբուրգի, Լոքենհաուսի, Մառլբորոյի և Ռավինիայի երաժշտական փառատոնների: Քիմ Քաշքաշյանի ECM ձայնագրողական ընկերության բացառիկ արտիստ է: Նա ստացել է 2001թ-ին Կաննի դասական մրցանակը, 1999թ-ին՝ Էդիսոնյան պարգևը, ինչպես նաև երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար ստացավ Փիբոդի և Շվեյցարիայի «Ոսկե աղեղ» մրցանակները: Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգի կոնսերվատորիայում և Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում:
Այժմ Քիմ Քաշքաշյանը բնակություն է հաստատել Բոստոնում, և Նոր Անգլիայի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն և ջութակ: Քաշքաշյանը հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտությունը՝ սնունդի համար» նախաձեռնության, որի շրջանակներում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելին քան կես միլիոն կարիքավոր մարդիկ անվճար սնունդ են ստացել:
Ռոբին Շուլկովսկին 20-րդ և 21-րդ դարերին սոլո հարվածային գործիքների համար գրված ամենանշանավոր ստեղծագործությունների ստեղծված առաջին կատարող և ձայնագրողն է: Նա նվիրել է իրեն հարվածային գործիքների կախարդական հնչյունները մարդկանց համար հասանելի դարձնելուն: Նոր հնչյունների շարունակական բացահայտումները հանգեցրել են երաժշտին նոր և անսովոր երաժշտական գործիքների ստեղծմանն ու զարգացմանը:
Ամերիկացի կատարողն ակտիվորեն ներկայություն ունենալով աշխարհի հինգ մայրացամաքներում, իր արկածային ու էքսպերիմենտալ ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանում տեղափոխվեց Գերմանիա: Նա աշխատել է կոմպոզիտորներ Շտոքհաուզենի, Քսենակիսի և Ֆելդմանի հետ, ներկայացնելով նրանց երաժշտությունը Աֆրիկայում, Հնդկաստանում, Ասիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և Մեքսիկայում: Ռոբին Շուլկովսկու արկածասեր էությունը համագործակցություն ստեղծեց աֆրիկացի լեգենդար թմբուկահար Քոֆի Գանաբայի, Գյունթեր Ուկերի, դերասանուհի Էդիթ Քլիվերի, հասարակագետ Նիլամ Ռամի և խորեոգրաֆներ Մերս Քայնինգհեմի և Սաշա Վալցի հետ: 1998թ-ից, որպես RhythmLab-ի հիմնադիր, Ռոբին Շուլկովսկին հարվածային գործիքների համար վարպետության դասեր է անցկացրել անհամար քաղաքներում, ներգրավելով ինչպես ուսանողներին, այնպես ել` փորձառու մասնագետներին:
Շուլկովսկու վիտուոզ վարպետությունը հավերժացված է 20 ձայներիզներում, որոնց թվում են ալտահար Քիմ Քաշքաշյանի, շեփորահարներ Նիլս Պետեր Մոլվաերի և Ռայնհոլդ Ֆրիդրիխի հետ պատմական ձայնագրությունները: 2005թ-ին Ռոբին Շուլկովսկին համագործակցել է հայտնի հնչունային նկարիչ Լուկաս Կուենի և թմբկահար Ջոուի Բարոնի հետ` «Տիեզերք և Պարբերականություն» նախագիծը ստեղծելու համար. արդյունքում «Live Sonic Sculpture»-րն այսօր տեղադրված է Նյու Յորքի Գրանդ կենտրոնական կայարանում:
Ռոբին Շուլկովսկու «Ջրասամույրի ձագը» օպերան առաջին անգամ ներկայացվել է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում 2008թ-ին: Նրա հեղինակային «Արմադիլո» ստեղծագործությունը հասանելի է Նյու Ուորդ Ռեքորդզում: Ռոբին Շուլկովսկին ուրախությամբ հայտնել է նաև Ջոուի Բարոնի հետ «Հիմա լսում ես ինձ» դուետի CD-ի մոտալուտ թողարկման մասին: