24.11.2024
Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության գործընթացը. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ջերմուկցիները դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին

Ջերմուկի 19 քաղաքացիներ դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով։


Գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Հայցը ներկայացվել է ՀՀ Վարչական դատարան:


Հայցվորները խնդրել են դատարանին պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:


Դատարանը որոշել է Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սևակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լևոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վասգեն Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումներն ընդունել վարույթ: Քաղաքացիների շահերը ներկայացնում է փաստաբան Նազելի Վարդանյանը։