System of a Down-ը եվրոպական շրջագայության հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» հիմնադրամ
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:
Այս մասին ասված է System of a Down ռոք խումբի հայտարարության մեջ որը տեղադրված է Facebook-ում խմբի պաշտոնկան էջում:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրձագայության հիմնական ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին սկսվում է տոմսերի վաճառքը, որն իր մեջ ներառում է նաեւ VIP փաթեթներ: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում: Մանրամասների համար այցելեք systemofadown.com պաշտոնական կայք», - ասված է հայտարարության մեջ: