Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ Սիրիայի համակարտությանը մասնակցությունը չի համապատասխանում Իրանի շահերին: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում, Խաղաղության ինստիտուտում իր ելույթի ժամանակ:«Սիրիայում գտնվելը անիմաստ պատերազմ է Իրանի քաղաքացիների համար: Դա չի գործի, նրանք զուր տեղը պաշարների մեծ քանակություն կսպառեն, որոնք դրա փոխարեն կարող էին օգնել Իրանի ժողովրդին»,-վստահեցրել է Պենտագոնի ղեկավարը:Նրա խոսքով`Իրանի իշխանությունները չէին մասնակցի այդ հակամարտությանը, եթե «իրենց երկրի քաղաքացիների մասին հոգ տանեին»: