24.11.2024
Դյուզյոլ. TANAP կոնսորցիումը ադրբեջանական գազի իրացումից 1,45 մլրդ դոլար եկամուտ կստանա
prev Նախորդ նորություն

Էր Ռիադի կարծիքով՝ Իրանի հետ կապված իրավիճակի սրումը կհանգեցնի նավթի գների թռիչքի

Միջազգային հանրությունը պետք է դիմի Իրանին զսպելու վճռական քայլերի՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար, որի հետեւանքը կարող է լինել նավթի գների չտեսնված թռիչքը: CBS հեռքուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը:

«Տարածաշրջանում է կենտրոնացած էներգակիրների համաշխարհային պաշարների մոտ 30 տոկոսը, առեւտրային հոսքերի մոտ 20 տոկոսը, համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Պատկերացրեք, եթե այս ամենը դադարեցվի: Դա կնշանակի համաշխարհային տնտեսության լիակատար կործանում, ոչ միայն Սաուդյան Արաբիայի եւ մերձավորարեւելյան երկրների: Եթե աշխարհը չձեռնարկի Իրանին զսպելու վճռական քայլեր, մենք կհետեւենք հետագա սրման, որը կսպառա համաշխարհային շահերին: Նավթի մատակարարումները կընդհատվեն, նավթի գները աներեւակայերի չափով կբարձրանան, ինչը մեր կյանքում երբեք չենք տեսել»,- ասել է նա:

Քաղաքական եւ խաղաղ լուծումը միշտ ավելի լավ է, քան ռազմականը»,- պարզաբանել է նա: Նրա կարծիքով՝ ԱՄՆ ու Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Հասան Ռոհանին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ նոր համաձայնագիր կնքելու համար: «Սա այն է, ինչը խնդրում է նախագահ Թրամփը, սա այն է, ինչը բոլորս ենք խնդրում, բայց իրանցիները չեն ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա: