24.11.2024
Քաղաքագետ. Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն արվում է Սպիտակ տան հորդորով
prev Նախորդ նորություն

Դյուզյոլ. TANAP կոնսորցիումը ադրբեջանական գազի իրացումից 1,45 մլրդ դոլար եկամուտ կստանա

Անդրանատոլիական խողովակաշարի (Trans-Anadolu Pipeline, TANAP) կառուցման նախագծի կոնսորցիումը ծրագրում է խողովակաշարի շահագործումից տարեկան 1,45 մլրդ դոլար եկամուտ ստանալ, հայտարարել է կոնսորցիումի գլխավոր տնօրեն Սալթուկ Դյուզյոլը:


«Կանխատեսումների համաձայն՝ խողովակաշարը ողջ հզորությամբ կսկսի գործել 2-3 տարվա ընթացքում, երբ կփոխադրվի տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ: TANAP-ի շահագործումից ստացվող եկամուտները կկազմեն տարեկան 1,45 մլրդ դոլար», - ասել է Դյուզյոլը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: