24.11.2024
Եգիպտոսի ԱԳՆ-ը բողոք է հայտնել Թուրքիային՝ Մուրսիի մահվան մասին Էրդողանի խոսքերի համար
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն արվում է Սպիտակ տան հորդորով

Իսրայելում ՀՀ-ի դեսպանատան բացումը լուրջ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Գադիր Գոլկարիանը:


Նա նշել է, որ պաշտոնական Թեհրանը միշտ կշտամբել է Ադրբեջանին՝ Իսրայելի հետ համագործակցության համար: Սակայն ՀՀ-ի հետ իրավիճակն այլ է՝ Բաքվի և Անկարայի կողմից բլոկադայի պայմաններում Իրանով անցնող ճանապարհը Երևանի համար իրոք կյանքի ճանապարհ է:


Նրա խոսքով, ՀՀ-ն կախվածություն ունի նաև իրանական գազից, որն առաքվում է Թեբրիզ-Մեղրի գազամուղով: Իրանը կարևորագույն տնտեսական գործընկեր է ՀՀ-ի համար:

Թեհրանում, ըստ քաղաքագետի,  երկար ժամանակ վերլուծում էին, թե ինչ գեոպոլիտիկ ուղղվածություն կունենա ՀՀ-ն Նիկոլ Փաշինայանի օրոք, սակայն Ջոն Բոլթոնի ՀՀ այցից հետո ամեն ինչ պարզ դարձավ:


Քաղաքագետը նշել է, որ ինչքան էլ Փաշինյանը փորձի իր հավատարմությունը ցուցադրի ՌԴ-ին, պարզ է, որ այսօրվա իշխանությունները շրջվելու են դեպի ԱՄՆ և ՆԱՏՕ: Եվ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն արվում է Սպիտակ տան հորդորով:


Գադիր Գոլկարիանը հավելել է, որ Վաշինգտոնը կարողացել է համոզել Փաշինյանին, որ շուտով Իրանի հարցը լուծվելու է: