22.06.2025
Հանդիպում Փաշինյանի հետ, ելույթ ԵԱՏՄ գագաթաժողովում. Իրանի նախագահը վաղը կժամանի Երևան
prev Նախորդ նորություն

Խոշոր ավտովթար. ՊԱԶ մակնիշի ավտոբուսի վարորդը մահացել է, 14 ուղևոր՝ հոսպիտալացվել

Սեպտեմբերի 29-ին, 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 14 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:


Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ:


ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 


Տուժած քաղաքացիների ինքնությունը հայտնի է. Մանե Մ.-ն (ծնված 1996 թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001 թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990 թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957 թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954 թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965 թ.), Արման Հ.-ն (ծնված 2003 թ.), Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Ռուզաննա Ա.-ն տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Հայաստանը կարևորում է Չի­նաստա­նի հետ հար­աբերությունների հետևողական զարգացումը. նախագահ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին