Հանդիպում Փաշինյանի հետ, ելույթ ԵԱՏՄ գագաթաժողովում. Իրանի նախագահը վաղը կժամանի Երևան
Իրանի նախագահ Հասան Ռուհանին Երեւան կժամանի սեպտեմբերի 30-ին՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Բացի այս, նախատեսված են նաև երկկողմ հնդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահի վարչակազմի կապի եւ տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:
Նա նշել է, որ Ռուհանին ելույթ է ունենալու ԵԱՏՄ գագաթնաժողովում՝ ներկայացնելով Իրանի հնարավորությունների ու Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրի մեծ ներուժի մասին:
Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների օրակարգում են ՀՀ-Իրան հարաբերություններն ու երկկողմանի համաձայնագրերի ու համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:
Բացի այս, Ռուհանին հանդիպումներ կունենան նաև ԵԱՏՄ անդամ պետությունների այլ առաջնորդների հետ:
Նախագահը կմեկնի Հայաստանից երեքշաբթի օրը: