ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը նշել են Իդլիբ նահանգում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ աշխատանքի ավելացման կարեւորությունը, ինչպես նաեւ քննարկել ահաբեկչական խմբավորումների չեզոքացմանն ուղղված միջոցների ընդունման հարցը: Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ թեմաներին, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության թեմային: Պայմանավորվել են հետագա շփումների մասին:Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը համաձայնել են հանդիպել G-20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի վերջին Ճապոնիայում: