Ռուս-իրանական համագործակցությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար փոխգործակցության լավագույն մոդելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաինը: Ըստ նրա, Թեհրանն ու Մոսկվան հանդիսանում են եվրասիական և ասիական քաղաքակրթությունների երկու ներկայացուցիչներ: Դեսպանը նաև կարևորել է Շանհայի կազմակերպության, ԵԱՏՄ-ի դերը՝տարածաշրջանային կայունացման համատեքստում: