26.11.2024
Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն. դեսպան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն արդեն միացել է Բաքու-Թբիլիսի-Կարսին. փորձագետ

Փորձագետ Ալեքսանդր Կարավաևը հայտարարել է, որ Ռուսական երկաթուղիներն ադրբեջանական տարանցումը դեպի Թուրքիա և Իրան դիտարկում է, որպես հիմնական հզորությունների թեթևացման տարբերակներից մեկը:


Նա նշել է, որ ՌԴ-ն արդեն փաստացի միացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին: Այս տարվա մայիսին Անկարայում ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները եռակողմ հուշագիր են ստորագրել:



Նրա խոսքով, ՌԴ-ի և Թուրքիայի միջև տարեկան բեռնափոխադրումները կազմում են 6 միլիոն տոննա միայն ծովային ուղղությամբ, դրան գումարած 20 միլիոն տոննա այլ տրանսպորտային միջոցներով: Նա հավելել է, որ Ռուսական երկաթուղիները պատրաստվում են օգտագործել ԲԹԿ-ի ներուժը: