Թուրքիայում ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել է Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները, որտեղ հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Թուրքագետ Յուրի Մավաշևը հայտարարել է, որ այդպիսի քայլը խոսում է ընտրողների նկատմամբ հարգանքի բացակայության մասին: Ըստ նրա, Թուրքիայի նախագահը կորցնում է իր քաղաքական ինքնուրույնությունը: Նրա խոսքով, Թուրքիայի գորշ կարդինալը Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին է: Թուրքիայի համար ընտրությունների չեղարկումը վատ հետևանքներ կունենա՝ընդդիմության միավորում և հասարակության մեջ պառակտման խորացում: