Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ իր առաջին պաշտոնական այցի ընթացքում կարող է բարձրացնել հայ-վրացական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպան Գիգլա Բարամիձեն: Նա նշել է, որ Զուրաբիշվիլին Ադրբեջանում բարձրացրել է վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի հարցը: Նրա խոսքով, իր պաշտոնավարման ընթացքում նա իր հայաստանյան գործընկերների հետ որոշել են հայ-վրացական սահմանի հետ կապված հարցերի 70 տոկոսը, սակայն հետագայում տասնամյակներ շարունակ այդ հարցը մնաց բաց: Նախկին դեսպանը խորհուրդ է տվել Զուրաբիշվիլին հանդիպել նաև Վեհափառի հետ: