Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից կարձակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերը: Նա նշել է, որ դա թույլ կտա թուրքերին Սիրիայում վերահսկողություն հաստատել մի շարք շրջանների նկատմամբ`մինչ այդ Թուրքիան դա չէր կարողանում անել ամերիկյան հակազդեցության պատճառով: Ըստ նրա, ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը` թուրք-սիրիական ճակատում նոր խաղի սկիզբ կարող է դառնալ: