Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներքին համերաշխության կոչ է արել ընդդեմ մեծամասշտաբ տնտեսա-քաղաքական պատերազմի, որը վարվում է երկրի դեմ աննախադեպ քաղաքական և տնտեսական ճնշման տեսքով: Շաբաթ Թեհրանում մի շարք քաղաքական ակտիվիստների առջեւ ելույթ ունենալիս Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կարիք ունի համախմբվելու քաղաքական եւ տնտեսական ճնշման պայմաններում:Նա նկարագրել է դա որպես երկրի պատմության մեջ աննախադեպ ճնշում Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր:Նախագահը նշել է, որ ճնշման ներկայիս ալիքը ավելի ծանր է, քան այն, որը զգացել է Իրանը 1980-ականներին իրաքյան պատերազմի ժամանակ:«Այդ ժամանակ մենք չունեինք խնդիրներ բանկերի, նավթի վաճառքի, ներմուծման եւ արտահանման հետ, եւ միակ արգելքը, որը սահմանվել էր մեր նկատմամբ, զենքի էմբարգոն էր»,- նշել է Ռոհանին:Ընդ որում՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ, այդուհանդերձ, արտաքին ճնշումը երբեք չի ստիպի Իրանի ժողովրդին հանձնվել:«Կապիտուլյացիան չի զուգակցվում մեր մշակույթի եւ կրոնի հետ, եւ մարդիկ չեն ընդունի դա, այդպիսով մենք չպետք է հանդուրժենք ենթարկումը, մենք պետք է փորձենք լուծում գտնել»,-ասել է նա: