Թուրքիան պետք է արագ դադարեցնի լիրայի կտրուկ անկումը, հայտարարել է վարկային վարկանիշային Fitch գործակալությունը` նախազգուշացնելով, որ երկրում իրավիճակը վատթարացել է, հաղորդում է Reuters-ը:Fitch-ի վերլուծաբան Փոլ Գեմբլի կարծիքով, երբ Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրեց BB մակարդակին, շուկայի տրամադրվածություններն ավելի վատթարացան:«Ճնշման հիմնական գործոնը թույլ արժույթն է», - ավելացրել է նա: Նրա խոսքով, մոտ ապագայում ճնշման մեղմացումը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի Թուրքիայի Կենտրոնական բանկի գործողությունների համակցությունից եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումից:«Մենք նայում ենք իրավիճակին: Հաջորդ ծրագրվող (վարկանիշային) ամփոփումը նախատեսվում է դեկտեմբերին եւ շատ բան կարող է փոխվել մինչ այդ»: