5.04.2026
Թուրքիական զորքերը ներխուժեցին Սիրիա. Էրդողանը հայտարարեց գործողության մեկնարկի մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն «կանաչ լույս» չի տվել Սիրիայում Թուրքիայի գործողության համար. Պոմպեո

ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել Սիրիայում գործողության համար, հակառակի մասին պնդումները ճշմարտացի չեն: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա սուտ է: ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել,- շեշտել է Պոմպեոն: - Հիշեք մեր առաջադրանքը [Սիրիայում]: Մենք եկել ենք վայր, որտեղ մարդկանց սպանում էին, այրում, վանդակների մեջ պահում: Նախագահը սկսեց խալիֆաթի ջախջախման արշավանք, եւ դրան հասանք»:


Խոսելով զորքերը դուրս բերելու մասին՝ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է զինծառայողներին վտանգի չենթարկելու համար:

«Մենք կշարունակենք մեր քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական սպառնալիքներից»,- շեշտել է նա:

Միաժամանակ, Պոմպեոն չի կարծում, որ Թուրքիայի գործողության գոտուց զորքերի դուրսբերումը կհանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնմանը:

Մերձավոր Արեւելք ԱՄՆ զորքեր մտցնելը երկրի պատմության մեջ վատագույն որոշումն էր․ Թրամփ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար