24.11.2024
Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
prev Նախորդ նորություն

Թուրքիական զորքերը ներխուժեցին Սիրիա. Էրդողանը հայտարարեց գործողության մեկնարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանը հայտել է, որ թուրքական զորքերը սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:


Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, այս մասին Էրդողանը գրառում է թողել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ռազմական գործողությունների նկապատակն է Սիրիայի հարավից դուրս մղել քրդական ռազմական զորամիավորումները եւ այնտեղ ստեղծել անվտանգության գոտի», - նշում է «Բի-բի-սի»-ն:


Միջազգային մամուլը հայտնում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունից հետո, որի արդյունքում ամերիկայն զորքերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիսից, Թուրքիա սկսել էր զորքեր կուտաել Սիրիայի հետ սահմանին:


Տարածվող տեսանյութում ներկայացված էին M60 տանկեր և M113 զրահափոխակրիչներ: Նաև տեսանկարահանվել է զինվորական շարասյուն՝ Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աչակալեե (Սանլիուրֆա նահանգ) մուտքի մոտ:


Տեսանյութում տարբերակվում են զանազան տեսակի զրահատեխնիկա, բանակային բեռնատարներ և հրետանային զենքեր: Ըստ Anadolu- ի՝ շարասյունը բաղկացած է մոտ 130 մեքենայից:


Ամերիկյան մամուլը հայտնում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական այն ուժերը, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այսօր խաբված են զգում, երբ մի կողմից թուրքական ուժերը պատրաստում են հարձակում ընդդեմ իրենց դիրքերի, երբ մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարում է իր ուժերն այստեղից հետ քաշելու մտադրության մասին, գրում է Ամերիկայի ձայնը:


«Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ», ասում են Թալ Աբյադի քուրդ բնակիչները։ Նրանք հիշեցնում են, որ իրենց պաշտպանելու մասին ԱՄՆ-ի խոստումների արդյունքում են իրենք կազմալուծել իրենց պաշտպանական դիրքերը ու այսօր ունեն մտավախություն, որ կարժանանան այն ճակատագրին, որին թուրքական հարձակումների արդյունքում Սիրիայում արժանացել են այլոք ։


Զորքերը հետ քաշելու մասին Սպիտակ տան որոշումն արժանացել է եւ՛ դեմոկրատ ե՛ւ հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։ Սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, «Քրդերին լքելու հանգամանքը ազդարարում է մի վտանգավոր հետեւանք. Առաջ կգա այն համոզմունքը, որ Ամերիկան անվստահելի դաշնակից է», - ասում է նա։


Եվ ահա Պենտագոնը հայտնվել է դժվար կացության առջեւ, որը ստիպում է հայտարարել, թե պաշտպանության նախարարությունը «չի հաստատում Սիրիայի հյուսիսում թուրքական որեւէ գործողություն»։ Թրամփն էլ իր որոշումից մեկ քայլ հետ է կատարում՝ սպառնալով, թե խստագույն պատժամիջոցներով «կոչնչացնի» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա զորքերը անցնեն թույլատրելի սահմանը։


Այժմ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Սիրիայի հիմնական դաշնակիցներից Ռուսաստանը, որն սիրիական տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը գնահատում էր, որպես ապօրինի քայլ:


Մոսկվայում ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայի հյուսիսից ընկալվում է, որպես հաջողություն՝ իրենց գլոբալ հակառակորդի դեմ պայքարում, փոխանցում է Frankfurter Rundschau-ն:


Միեւնույն ժամանակ դեռևս պարզ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան՝ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում առկա վակուումի հետ, որոնք նախկինում հսկվում էին ԱՄՆ-ի և նրանք քուրդ դաշնակիցների միջև: Մոսկվայում քննարկվում է, թե ինչքան հեռուն կարող են գնալ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում:


Մինչ Սիրիայի հյուսիսում ապրող քրդերը կոչով դիմում էին միջազգային հանրությանը՝ թույլ չտալ թուրքական զորքերի ներխուժումը, հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության և անվտանգության գոտու հարցերը, հայտնում է Daily Sabah-ը:


Ըստ թուրքական պարբերականի՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ պլանավորված գործողությունը կնպաստի Սիրիայի խաղաղությանն ու կայունությանը և ճանապարհ կհարթի Սիրիայում քաղաքական գործընթացների համար: Վստահեցնելով, որ Թուրքիայի առաջնահերթությունը սիրիական ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելն է, Էրդողանը Պուտինին ասել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:


Թուրքիայի նախագահին կոչով դիմել է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելու գործողությունից: «Մենք բաց ասում ենք, որ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում անվտանգություն ապահովելու միակ լուծումը սիրիական բանակի ներկայությունն է», - IRNA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռոհանին:


«Մեր բարեկամական և եղբայրական հարևան Թուրքիային մենք հորդորում ենք ավելի համբերություն և զսպվածություն ցուցաբերել, վերանայել իրենց ընտրած ուղին և որոշումը», - ասել է Ռոհանին: Նա նաև պնդել է, թե ամերիկյան զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից, և սիրիացի քրդական ուժերը պետք է աջակցեն սիրիական բանակին:


Փորձագետ Անտոն Մարդասովը հայտարարել է, որ առանցքային հարցը կայանում է նրանում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները բազմազգ Էլ-Քամիշլի քաղաքում, որը վերահսկում է քրդական ուժերի կողմից:


Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում սկսվել են ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնությամբ: Թուրքիան ցանկանում է վերահսկողություն հաստատել Սիրիայի հյուսիսի նկատմամբ՝ 30-40 կմ խորությամբ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Բորիս Դոլգովը:


Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է այդ անվտանգության գոտում բնակեցնել թուրքմեններին կամ իրենց լոյալ սիրիացիների: Նրա խոսքով, թուրքական կողմը նպատակ ունի հասնել Սիրիայի մասնատմանն ու այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են: