Թուրքմենստանը կավելացնի բեռների տեղափոխման ծավալը Բաքվով` Թուրքմենբաշիի նավահանգստի հզորությունների ավելացման շնորհիվ: Այդ մասին հայտարարել է Թուրքմենբաշիի նավահանգստի միջազգային կապերի պատասխանատու Շատլիկ Ղարաբեգովը: Նա նշել է, որ իրենք կարող են մեծ ծավալի բեռներ տեղափոխել Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա: Ըստ նրա, նավահանգստի տարածքում իրենք ստեղծելու են ազատ տնտեսական գոտի ու այլ տրանսպորտային լոգիստիկա: Նա հավելել է, որ իրենք ուսումնասիրում են Բաքու-Թբիլիսի-Կարսով բեռները դեպի Թուրքիա ու ԵՄ արտահանելու հնարավորությունը: