TANAP-ը ներդրում կբերի Եվրոպայի ու Թուրքիայի էներգետիկ անվտանգությանը: Այդ մասին Անկարայում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Սանդրա Օուդքիրքը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ներդրումների չի կատարել TANAP-ի մեջ, սակայն Վաշինգտոնն աջակցում է այդ նախագծին, քանի որ այն դիվերսիֆիկացնում է էներգակիրների ներկրումը: Ըստ նրա, ադրբեջանական գազն իր ներդրումը կբերի ԵՄ-ի էներգետիկ անվտանգության բարձրացման հարցում: