20.04.2025
Հրայր Թովմասյանը արձակուրդում է. նա չի մասնակցի իր համար բախտորոշ նիստին
prev Նախորդ նորություն

Նախարար. 2019 թվականը կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով

2019 թվականը կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով: Այս մասին ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:


Նրա խոսքով, այս տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9,5 տոկոսով, ու հատկապես արա աճ է արձանագրել մշակող արդյունաբերությունը: Բացի այս, ընթացիկ տարվա ընթացքում ունենք արդյունաբերության աճ 10,4 տոկոսով, ծառայությունների աճ 15,5 տոկոսով, շինարարության աճ՝ 4,4 տոկոսով:


«Ապրանքների արտահանումն աճել է 4,6 տոկոսով: Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան նախորդ երկու տարիներին, բայց ուրախալին այն է, որ առաջին տարին ունեինք նվազում, վերջին ամիսներին ունենք վերականգնում»,- ասաց նախարարը: 


Տիգրան Խաչատրյանը ևս մեկ ուրախալի լուր հայտնեց՝ այս տարի առաջին անգամ Տնտեսական զարգացման  և համագործակցության կազմակերպությունը Հայաստանը ներառել է օտարեկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից սահմանփակումների կամ դրանց բացակայության գնահատման մեջ: Այն է՝ 70 երկրների շարքում Հայաստանի իրավակարգավորումները առավել բարենպաստ 10 երկրների մեջ են, ինչը նշանակում է, որ մեր պետությունը ամենաքիչ սահմանափակումներն է կիրառում օտարերկրյա ներդրողների համար:

Այս պահին Սիրիայի հյուսիսային շրջաններից հայերի դուրսբերման հարց դրված չէ. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար