Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զբոսաշրջային ոլորտներում ուսումնասիրություններ կատարող «ՏուրՍտատ» կենտրոնի մասնագետները կազմել են Անկախ պետությունների համագործակցության երկրների ամանորյա տոնածառերի առաջատար տասնյակը՝ ըստ բարձրության: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՊՀ քաղաքների տասնյակը, որում ընդգրկվել են ամենաբարձր տոնածառը զարդարածները, գլխավորել է Աշխաբադը (38 մետր): Առաջատար եռյակում տեղ են գտել նաև Բաքուն և Երևանը (37-ական մետր): Տոնածառերի բարձրությամբ առաջատար մայրաքաղաքներն են Տաշքենդը (35 մետր), Մինսկը (30 մետր), Դուշանբեն (28 մետր), Մոսկվան (27 մետր), Աստանան, Բիշկեկը և Թբիլիսին (25 մետր): Մոսկվան, իր հերթին, գլխավորել է ԱՊՀ մայրաքաղաքների տասնյակը՝ ըստ բնական եղևնու բարձրության: