Հարավային գազային միջանցքը, որի միջոցով ադրբեջանական գազը կարտահանվի Եվրոպա, կարող է տեղափոխել նաև Թուրքմենստանի ու Ղազախստանի գազը: Այդ մասին հայտարարել է SOCAR-ի ներդրումային և մարքեթինգային գծով փոխտնօրեն Էլշադ Նասիրովը: Նա նշել է, որ եթե ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի շատ գազ, ապա Ադրբեջանը կարող է գազ տարանցել Թուրքմենստանից ու Ղազախստանից: Հարավային գազային միջանցք նախագիծն ենթադրում է ադրբեջանական գազի արտահանում դեպի ԵՄ`Վրաստանի ու Թուրքիայի տարածքով: