Թուրքիայի նախագահը` Սիրիայում ռազմական գործողությունների հրաման չի տա, քանի դեռ չի անցկացրել բանակցություններ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը: Ըստ նրա, Անկարան կարող է հույսը դնել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համաձայնության վրա սիրիական տարածքում ռազմական գործողություններ իրականացնելիս, եթե դրանք ուղղված չլինեն քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ: Ըստ նրա, Անկարայի գործընկերները խորհուրդ են տալու Թուրքիային բախման մեջ չմտնել քրդական ջոկատների հետ, ինչին կարելի է հասնել, եթե ստեղծվեն որոշակի բուֆերային գոտիներ: