Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նկար է հրապարակել նրանց՝ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս։ Բիչախչյանը նաև հրապարակել է Դեն Բիլզերյանի հոր՝ Փոլ Բիլզերյանի նկարը, ով մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Օգոստասի 26-ին Դեն Բիլզերյանը հայտնել էր, որ մեկնում է Հայաստան։