11.09.2026
Մամուլ. ՀՀԿ-ի կազմաքանդվելը թաքցնել չի լինում՝ Աջափնյակը վկա
prev Նախորդ նորություն

Կառավարությունն այլ օժանդակություն «Ռայան Էյր»-ին չի ցուցաբերել. վարչապետի խոսնակ

«Ռայան Էյր» ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայտարարությանը:


«Միաժամանակ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կազմակերպելու, զբոսաշրջային հոսքի ավելացնելու նպատակով, կառավարությունը եվրոպացի գործընկերների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ համագործակցությամբ, գտել է ֆինանսական խթանումն ապահովող բանաձև»,- ասել է Կարապետյանը:


Ավելի վաղ Լապշինը Facebook-ում գրառում էր կատարել, որում նշում էր, որ Փաշինյանը պայմանավորվել է ավիաընկերության հետ ամեն ուղևորի դիմաց $76 վճարել Ryanair-ին պետական բյուջեից:


 

Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ