24.11.2024
Քայլ դեպի ապագա. գերմանական DESY-ն կհամագործակցի հայկական ՔԵՆԴԼ ինստիտուտի հետ
prev Նախորդ նորություն

Լապշինի բացահայտումը. Փաշինյանը պայմանավորվել է՝ $76 Ryanair-ին ամեն ուղևորի դիմաց

Ողջ հայ համացանցը հիացած է Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Համացանցային հայկական ողջ տիրույթն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» Ryanair-ին Հայաստան գալ: Ի՜նչ հիմարություն: Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը, չէ՞ որ խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու ունակության մեջ չէ: Այլ պետության՝ օդանավակայանային բոլոր վճարներն ավիաընկերությունների համար չեղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի վերջիններս համաձայնեին Հայաստան թռիչքներ իրականացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:


Ուշագրավն այն է, որ իր աղմկահարույց հայտարարությունը նա անում հղում անելով հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, այսինքն վերջինիս խոսքերին.


Նրա խոսքով, այսօր օդանավակայանային վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն:


«Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018թ. ամռանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015թ. Սերժի ժամանակ (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան - խմբ.), Ryanair-ը հստակ պայմաններ էր դրել՝ կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի՝ չենք գա: Հստակ ու պարզ:


Ryanair-ի ու Վիզէյրի հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկից շատ առաջ, պարզապես նախկին իշխանությունը հրաժարվեց իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար գումար վճարել: Դրա պատճառով էլ Ryanair-ը չէր գալիս Հայաստան: Այսինքն՝ առանց բյուջետային փողերի Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող:


Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից մոտավորապես 5 միլիոն դոլար տարեկան հատկացվեց  օդանավակայանային վճարների փախհատուցման համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց թռչել Հայաստան:


Տաթևիկը պարզապես թմեկնել է Եվրոպա ու նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Դրա համար էլ, կարծում եմ, որ այս ավիաընկերությունների  Հայաստան գալու մեջ Տաթևիկի վաստակը չկա: Սա անձնապես Նիկոլ Փաշինյանի որոշումն է, և դրանք բյուջետային փողեր են»,- գրել է Լապշինը:


Նշենք, նախօրեին պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին դեպի Հռոմ և Միլան, իսկ ահա ամառվանից Հայաստանից հնարավոր կլինի իրենց ավիաընկերության միջոցով մեկնել Բեռլին: