24.11.2024
Լապշինի բացահայտումը. Փաշինյանը պայմանավորվել է՝ $76 Ryanair-ին ամեն ուղևորի դիմաց
prev Նախորդ նորություն

ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Մելիքյան

Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:


«Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:


Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:


Այսօր առավոտյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Ավելի ուշ ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաև Սահմանադրական դատարանում: