13.10.2026
ԱԽ քարտուղարը կարեւորել է «Save Armenia»-ի հետ համագործակցությունն ու երկխոսությունը
prev Նախորդ նորություն

Հիջաբի արգելքը Բաքվում բողոքի ալիք է բարձրացրել․ ինչն է ուշագրավ այս շարժման մեջ

Հիջաբի արգելքով պայմանավորված՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ կազմակերպված՝ վերջին տարիների համար աննախադեպ բողոքի զանգվածային գործողություններն այսօր ունեին որոշակի ուշագրավ առանձնահատկություններ, որոնցից մի քանիսն առանձնացրել եմ.


1. Բողոքի գործողություններն իրականացվել են կազմակերպված կեւպով ապակենտրոն եղանակով, ինչը բարդություն է հարուցել վարչախմբի բռնաճնշիչ մեքենայի համար արձագանքելու առումով։


2. Բողոքի գործողությունների մասնակիցները եղել հիմնականում երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, որոնց աջակցելու նպատակով շատ դեպքերում դրանց միացել են նաև նրանց ծնողներն ու հարազատները, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել վարչախմբի բռնաճնշիչ մեքենայի ավելի խիստ արձագանքի համար։


3. Լայնորեն օգտագործվել են հատկապես «Ինստագրամը» և «Տիկտոկը», ինչը ստիպել է վարչախմբի բռնաճնշիչ մեքենային արգելափակել դրանք երկրի տարածքում։


4. Նկատվել է վարչախմբի դեմ պայքարում տասնամյակներ շարունակ զգալի հարվածներ ստացած շիայական ընդդիմության որոշակի ակտիվություն, ինչը ցուցիչ է, որ այն չի կորցրել նման գործողություններ առաջնորդելու կամ միգուցե կազմակերպելու ներուժը։


5. Բողոքի գործողություններում տեղ-տեղ հնչել է «չկա աստված, բացի Աստծուց» մահմեդական հավատի վկայության բանաձևումը, որը նաև սաղմնային վիճակում քողարկված կոչ է՝ միակ Աստծուն դեմ գնացող «անհավատ» վարչախմբի տապալմանն ուղղված։


6. Բողոքի գործողություններն ունեցել են ոչ պետական մակարդակում նկատելի լրատվական լուսաբանում Թուրքիայից և նաև պետական՝ Իրանից։


Իրանագետ Վարդան Ոսկանյան 

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gazeta.ru
12.10.2026
ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է