11.09.2026
ՀՔԾ քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ՝ Հրայր Թովմասյանի անձի հետ կապված. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Հարուցվել է քրգործ՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը յուրացնելու առթիվ. ՀՔԾ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:


Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից՝ նշելով, որ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:


Կատարվում է նախաքննություն:


Հիշեցնենք, ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ՝ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ:


Նա նաեւ դիմել է ԱԺ խմբակցություններին, որ իր նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու հարցով: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մերժել էին, իսկ «Իմ քայլը» դեռ չի պատասխանել:

Դատարանը մերժեց Իոաննիսյանին՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրգործ չի հարուցվի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ