24.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանի եղբայրն է մեղավոր. ինչո՞ւ Փաշինյանը պաշտոնանկ արեց Վարդանյանին
prev Նախորդ նորություն

ՀՔԾ քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ՝ Հրայր Թովմասյանի անձի հետ կապված. Աշոտյան

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- մասնավորապես գրել է Աշոտյանը։


Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:


Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: