24.11.2024
Հարուցվել է քրգործ՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը յուրացնելու առթիվ. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց Իոաննիսյանին՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրգործ չի հարուցվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:


Իոաննիսյանը  բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրենի դեմ քրեական գործ չէր հարուցվել։


Բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի:


Դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկել։