24.11.2024
Դատարանը մերժեց Իոաննիսյանին՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրգործ չի հարուցվի
prev Նախորդ նորություն

Կապանում բնակելի շինություն է փլուզվել, ծեր ամուսինների ճակատագիրը հայտնի չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում: Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:


Անդրադառնալով բնակելի շենքի փլուզմանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ խոսքը խրճիթի նման տան մասին է, սողանքը ծածկել է այդ տունը, որի մեջ ծեր ամուսիններ կան:  


Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին հողային աշխատանքներ են իրականացվում.


«Թե այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գա, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,- ասաց նա: