20.04.2025
ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքներն ավարտման փուլում են: Էսքիզները շուտով կներկայացվեն հանրությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:


«Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում: Այս մասին կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր հետաքրքրությանն ի պատասխան հայտնեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:


Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան: Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները: Ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում»,- գրել է նա:


 

Սահմանադրական դատարանը հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար