20.04.2025
Ճոխ վոյաժներ. գործադիրը հերթական անգամ լրացուցիչ գումար հատկացրեց գործուղումների համար
prev Նախորդ նորություն

ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել նաև Սահմանադրական դատարանում:


Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։


Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:


Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:


 

ԵԱՏՄ-ում կկարգավորվեն քաղաքացիների կենսաթոշակային իրավունքներին առնչվող հարաբերությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար