24.11.2024
ՀՀ և ԶՖԳ միջև կստորագրվի 10 մլն եվրոյի ֆինանսավորման համաձայնագիր
prev Նախորդ նորություն

Ճոխ վոյաժներ. գործադիրը հերթական անգամ լրացուցիչ գումար հատկացրեց գործուղումների համար

Հայաստանի կառավարությունը հերթական լրացումը կատարեց 2019 թվականի պետական բյուջեում, որով ավելացրեց գործադիրի անդամների գործուղումների վրա ծախսվող գումարը:


Ուշագրավն այն է, որ արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարն արդեն գերազանցել է 1 միլիարդ դրամը, սակայն քանի որ դեռ մինչև տարեվերջ երկու ամսից ավելի ժամանակ կա, ապա հավելյալ գումարի կարիք է առաջացել, որպեսզի կառավարության անդամները չզրկվեն վոյաժների հնարավորությունից:


Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2019թ–ի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել լրացուցիչ 290 մլն դրամ, որից 190 մլնը կտրամադրվի «արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպմանը», իսկ 100 մլն–ը` «արտասահմանյան պաշտոնական գործուղումներին»։


Ի դեպ, կառավարությունը մեկ ամիս առաջ հավելյալ գումար էր հատկացրել այս ծախսերի համար՝ սեպտեմբերի 17-ի նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից հատկացնել 310 մլն դրամ: Փաստացի, գործուղումների վրա ծախսվող գումարները կառավարության անդամներին անընդհատ չեն բավականացնում: