13.10.2026
ՔՊ-ն աշխատանքային քննարկում կանցկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց

Դատարանն այսօր` հոկտեմբերի 13-ին, բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը:


Ղուկասյանի փաստաբանները մինչդեռ միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ:


Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:


Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով:

ԱԽ քարտուղարը կարեւորել է «Save Armenia»-ի հետ համագործակցությունն ու երկխոսությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gazeta.ru
12.10.2026
ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է