20.04.2025
Կառավարությունն այլ օժանդակություն «Ռայան Էյր»-ին չի ցուցաբերել. վարչապետի խոսնակ
prev Նախորդ նորություն

Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը համերգ կտա Հանրապետության հրապարակում

Հանրահայտ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


Համերգը կկայանա 2020 թվականի առաջին րոպեներին, մուտքն ազատ է:  


Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ-ի եւ կառավարության հետ համատեղ:


Նշենք, որ Գորան Բրեգովիչը մինչ այդ համերգ կտա Երևանում: Մասնավորապես, նրա համերգը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հետաձգվել է Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության արդյունքում:


Բրեգովիչը իր նվագախմբով երևանյան բեմում համերգով հանդես կգա նոյեմբերի 24-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է համերգային երեկոյի կազմակերպիչ AVM production-ը:


 

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար